Սինթիա Ռոթրոկ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սինթիա Ռոթրոկ անգլ.՝ Cynthia Rothrock | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Ուիլմինգթոն, Դելավեր, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, թեքվանդոյի մարզիկ, կարատեիստ և կինոդերասանուհի |
cynthiarothrock.org | |
Սինթիա Ռոթրոկ (անգլ.՝ Cynthia Rothrock, լրիվ անունը` Սինթիա Էնն Քրիստին Ռոթրոկ, անգլ.՝ Cynthia Ann Christine Rothrock, մարտի 8, 1957, Ուիլմինգթոն, Դելավեր, ԱՄՆ), ամերիկյան կինոդերասանուհի, պրոդյուսեր և մարզուհի։ 2012 թվականին արժանացել է Awakening Outstanding Contribution Award-ի պարգևին, իսկ 2014 թվականին ընդգրկվել է Hall of Fame Inductees-ի փառքի սրահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինթիա Ռոթրոկը ծնվել է Դելավեր նահանգի Ուիլմինգտոն քաղաքում, սակայն մանկությունն անցել է Փենսիլվանիայի Սկրանտոն քաղաքում։ 13 տարեկանից սկսել է զբաղվել մարտարվեստով։ Չնայած ցածր հասակին` 160 սմ, այդ ուղղությամբ հասել է նշանակալից հաջողությունների։ 1981-1985 թվականներին մասնակցել է կարատեի ամերիկյան մի շարք մրցաշարերի և զենքով կատա վարժության ասպարեզում դարձել չեմպիոն։
1980-ական թվականներին, հոնկոնգյան Golden Harvest կինոընկերության հետ պայմանագրի շրջանակներում, բնակություն է հաստատել Հոնկոնգում, որտեղ նկարահանվել է շուրջ յոթ ֆիլմում և մարզվել մենամարտերի տարբեր արևելյան դպրոցներում։ Ձեռնամարտի տարբեր տեսակներից (կարատե, թեկվոնդո, ուշու, քունգ ֆու, թենգ սու դո) Սինթիա Ռոթրոկն ունի յոթ սև գոտի։ Նա հիմնականում գերադասում է շուանգոու չինական սառը զենքով մարտերը։
Սինթիա Ռոթրոկը այն սակավաթիվ արևմտյան դերասաններից է, ովքեր մինչ իրենց հայրենիքում ճանաչում ձեռք բերելը, հաջողություններ են գրանցում արտասահմանում։ Նա Հոնկոնգում հասել էր «կինոաստղի» կարգավիճակի։ Սինթիա Ռոթրոկը Mortal Kombat համակարգչային խաղում գործող Սոնյա անունով կերպարի նախատիպն է։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականից Սինթիա Ռոթրոկը կինոարդյունաբերության համար Լոս Անջելեսում մարտարվեստ է դասավանդում և ունի մի քանի մարզասրահ։ Մարտարվեստի մրցաշարերի ժամանակ հանդես է գալիս որպես մեկնաբան։
21 տարեկանում ամուսնացել է և ունի մեկ դուստր (ծնվ. 1999թ.): Այժմ ամուսնալուծված է։
Ֆիլմագրության ընտրանին
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1985 | 24 ժամ մինչ կեսգիշեր | 24 Hours to Midnight | Դևոն Գրեյդի |
1985 | Սուպերջոկատ 2 (Այո, մադամ) | Huang jia shi jie | տեսուչ Քերի Մորիս |
1986 | Միլիոնատերերի ճեպընթացը | Foo gwai lit che | ավազակուհի |
1986 | Կախարդական բյուրեղ | Mo fei cui | Սինդի Մորգան |
1986 | Չարիք հանուն բարիքի | Zhi fa xian feng | Սինդի |
1987 | Մարտ` մինչև հաղթանակ | Fight to Win | Լոուրեն |
1987 | Չնահանջել և չհանձնվել 2. Փոթորկային նախազգուշացում | No Retreat, No Surrender 2: Raging Thunder | Տերի |
1988 | Լավագույն ջոկատը | Ba Wong Fa | տիկին Լոու |
1988 | Ջունգլիների տապը | Jungle Heat | - |
1988 | Չայնա Օ'Բրայեն | China O'Brien | Չայնա Օ'Բրայեն |
1989 | Օրենքից վեր 2. Շիկահերի ցասումը | Shi jie da shai | Սինդի |
1989 | Գործակալը Սքոթլանդ Յարդից | Miao tan shuang long | տեսուչ Սինդի |
1990 | Արևի արքայազնը | Tai yang zhi zi | Բենչուկ |
1990 | Պարետային ժամ | Martial Law | Բիլլի |
1991 | Վագրի ճանկը | Tiger Claws | Լինդա Մաստերսոն |
1992 | Ցասման հրեշտակը | Angel of Fury | Նենսի Բոլան |
1992 | Լեդի վիշապը | Lady Dragon | Քեթի Գալահեր |
1992 | Պատիվ և փառք | Zong heng tian xia | Թրեյսի |
1992 | Պատիվ և ցասում | Rage and Honor | Քրիս Ֆերչիլդ |
1993 | Անկասելի ուժ | Irresistible Force | Շառլոտ Հելլեր |
1993 | Լեդի վիշապը 2 | Lady Dragon 2 | Սյուզան Մորգան |
1993 | Անհնազանդը | Cui hua kuang mo | Քրիստի Ջոնս |
1994 | Պահապան հրեշտակը | Guardian Angel | ՄակՔայ |
1995 | Ճակատագրական կիրք | Fatal Passion | Լաուրել |
1996 | Ակն ընդ ական | Eye for an Eye | - |
1996 | Վրեժի երդում | Sworn to Justice | Ջեննա |
1997 | Շախ և մատ | Deep Cover | գործակալ Քեյթ Մասոն |
1998 | Պատանդը | The Hostage | - |
2000 | Հետապնդում Մանհեթենում | Manhattan Chase | Նենսի |
2002 | Հատուցում | Redemption | Այրին Մարփի |
2004 | Ֆանտաստիկ մարտիկը | Sci-Fighter | Սալլի Կիրկ |
2007 | Կորած գնդակը | Bala perdida | Սինթիա |
2012 | Սանտա Կլաուսի ամառային տունը | Santa's Summer House | Նաննա |
2013 | Թունդ մենամարտ | Badass Showdown | Իվի |
2014 | Վարձկանները | Mercenaries | Մոնա |
2015 | Մարտական մանկիկը | The Martial Arts Kid | Սինդի |
2016 | Խաղից դուրս | Beyond the Game | - |
2016 | Պարզաբանումներ Մանիլայում | Showdown in Manila | Հայնս |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինթիա Ռոթրոկ» հոդվածին։ |
|